Հայաստանի շախմատի առաջնությունում վստահ առաջ է ընթանում Ավետիք Գրիգորյանը

PanARMENIAN.Net -
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 27-ն տեղի ունեցավ տղամարդկանց միջեւ Հայաստանի շախմատի առաջնության 6-դ տուրը: Այդ տուրից հետո, 5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ավետիք Գրիգորյանը, որը չունի պարտություն, 2-դ տեղում Տիգրան Պետրոսյանն է 4 միավորով, 3-դ տեղում, 4 միավորով Զավեն Անդրիասյանն է:



6-դ տուրում շախմատիստները խաղացին հետեւյալ կերպ.

Զավեն Անդրիասյան - Դավիթ Պետրոսյան 1:0

Տիգրան Քոթանջյան - Դավիթ Քալաշյան 1:0

Տիգրան Պետրոսյան - Արթուր Չիբուխյան 0.5-0.5

Ավետիք Գրիգորյան - Ռոբերտ Հովհաննիսյան 1:0

Արտաշես Մինասյան - Հրանտ Մելքումյան 0:1



5-դ տեղը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան ելույթ ունենալու իրավունք Եվրոպայի առաջնությունում:



Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:



Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---