Կովկասում խաղաղարարության եւ էներգետիկ դիվանագիտության խնդիրները շաղկապվել են մեկ հանգույցի մեջ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 5-ին ՌԴ Դաշնության Խորհրդում տեղի ունեցավ «Միջազգային ահաբեկչությունը տեղեկատվական դարաշրջանում» խորագրով միջազգային խորհրդաժողովում, որի ընթացքում «Ռուս-հայկական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը հանդես եկավ «Տեղեկատվական ահաբեկչությունը կովկասյան աշխարհաքաղաքականության մեջ» զեկույցով:





Նա նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետ, նախանշվեց նոր աշխարհակարգին Կովկասի ներգրավման հարցը, որի ընթացքում նոր պետությունները բախվեցին անկախության աշխարհաքաղաքականության հիմքերի որոնման խնդիրների հետ: Այդ գործընթացն ուղեկցվում է լայնածավալ բախումներով, որի բաղկացուցիչ մասը տեղեկատվական պատերազմներն են:



Նավոյանն ընդգծել է, որ կայունությունը Կովկասում դժվարանում է ազգային բախումների առկայությամբ տարածաշրջանում: Իրավիճակը բարդացնում է նաեւ «էներգետիկ աշխարհաքաղաքականությունը»: Անցյալ տարվա 90-ականներին սկսվեց խաղաղարար եւ էներգետիկ դիվանագիտության շրջանառությունը: Կարելի է նշել, որ մինչ 90-ականների կեսը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջեւ պահպանվեց «ջենտլմենական համաձայնությունը». հակամարտությունները վերահսկում է Մոսկվան, իսկ Վաշինգտոնը վստահաբար հովանավորում էր նավթը:



Միեւնույն ժամանակ Ռուսաստանը փորձում էր պաշտպանել նավթի հանդեպ իր հավակնությունները, իսկ Արեւմուտքը խլեց նախաձեռնությունը խաղաղապահ առաքելության ոլորտում: Արդյունքում խաղաղապահության եւ էներգետիկ դիվանագիտության խնդիրները շաղկապվել են մեկ հանգույցի մեջ` հակամարտություններ, խողովակաշարեր եւ գազատարներ, որոնք դառնում են մեծ խաղի բաղկացուցիչ մասը, որն էլ որոշում է Կովկասի աշխարհաքաղաքական կլիման:



Նավոյանն իր զեկույցում ներկայացրել է նաեւ Հայաստանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմը: Մասնավորապես, նա նշել է, որ հայատյացությունը, որպես գաղափարախոսություն կենսակերպ է դառնում Ադրբեջանում: Եթե հավելենք, որ տասնամյակներով Թուրքիայի հայերը Ցեղասպանության են ենթարկվել, ոչնչացվել է հայկական մշակութային ժառանգությունը, ապա կարելի է խոսել հայատյացության աշխարհաքաղաքակության մասին:



Ինչպես նշել է փորձագետը, հայատհացության համակարգային դրսեւորումն ուղղված է պատմությանխեղաթյուրմանը, հայ ազգային գաղափարախոսության հեղինակազրկմանը, հայ ժողովրդին պատմական հիշողությունից զրկելուն: Հայատյացության ծրագիրն իրականացվում է, 21-րդ դարում կիրառելով գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումները:



Ներկայումս Հայաստանի առջեւ ծառացած է մրցակիցների կողմից տեղեկատվական ագրեսիայի ետ մղման խնդիրը: Ըստ Նավոյանի, հակազդեցության արդյունավետ միջոց կարող է դառնալ հայկական սփյուռքի ցանցային կառույցը:



Միջազգային խորհրդաժողովը կազմակերպել էր ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեն: Խորհրդաժողովին մասնակցել են ՌԴ խորհրդարանականներ, նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ, վերլուծական կենտրոնի փորձագետներ, մի շարք երկրների դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները: Մասնակիցների թվում է նաեւ ՌԴ նախագահի խորհրդական Մուրատ Զյազիկովը: Խորհրդաժողովը վարում էր ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Լիխաչովը:



Խորհրդաժողովի եզրակացությունները կներկայացվեն ՌԴ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---