Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 7:0 հաշվով հաղթել է Սկանդինավիայի հավաքականին

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 7:0 հաշվով հաղթել է Սկանդինավիայի հավաքականին

PanARMENIAN.Net -
Փետրվարի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջինը գորգ դուրս եկան Իրանի ու Կուբայի հավաքականները: Հաղթեցին իրանցի ըմբշամարտիկները 4:3 հաշվով: Թուրքիայի հավաքականը հաղթեց Հունգարիայի հավաքականին, Ռուսաստանը հաղթեց Վրաստանի հավաքականին նույն 6:1 հաշվով:



Հայաստանի հավաքականը 7:0 հաշվով հաղթել է Սկանդինավիայի հավաքականին:



Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Աշխարհի գավաթի խաղարկությունն անցնում է բարձր մակարդակով: «FILA-ի ներկայացուցիչները գոհ են կազմակերպչական աշխատանքներից: Ինչ վերաբերում է մեր հավաքականին, դեռեւս ամեն ինչ շավ է, փորձում ենք գրավել առաջին տեղը մեր խմբում եւ դուրս գալ եզրափակիչ»,-ասել է Ստեփանյանը:



Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնությանը ներկա են FILA-ի նախագահ եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռաֆայել Մարտինեսը, FILA-ի գլխավոր քարտուղար Միշել Դյուսոնն ու FILA-ի այլ անդամներ:



Եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---