Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը

PanARMENIAN.Net -
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը:



Իր շնորհավորական խոսքում Բակո Սահակյանը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն` Աբխազիային ու նրա ժողովրդին, հաղորդել է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:





Աբխազիայի նախագահի ընտրությունը

Աբխազիայի նախագահի ընտրությունը տեղի է ունեցել 2009 թ. դեկտեմբերի 12-ին: Աբխազիայի Հանրապետության նախագահ է վերընտրվել 60-ամյա Սերգեյ Բաղապշը: Ըստ ԿԸՀ-ի տվյալների, նրա օգտին քվեարկել է ընտրողների 59,37%-ը:

Աբխազիայի անկախությունը ճանաչել են չորս երկիր` Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---