ԲԱՔՎՈՒՄ ԴՐԱՄ ԵՆ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ «ԽԼԱՑՆԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Բաքվի հատուկ ծառայությունները չեն կարող դրամ գտնել ռադիոտեխնիկայի ձեռքբերման համար, որը անհրաժեշտ է Ստեփանակերտի«Արցախ» հեռուստակայանի ազդանշանները «խլացնելու» համար, որի հաղորդումները ընդունում են նաեւ հարեւան ադրբեջանական շրջանները: Բաքվում հրատարակվող «525-րդ» թերթի տվյալների համաձայն, դրա համար անհրաժեշտ է ընդամենը 92 հազար դոլար, սակայն պետությունը ի վիճակի չէ տրամադրել նման գումար: Դեռեւս խորհրդային տարիներին փորձված «խլացման» մեթոդի միջոցով Ադրբեջանը ձգտում է զրկել իր քազաքացիներին պետական քարոզչության շրջանակներից դուրս եկող ինֆորմացիայի աղբյուրից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---