Յուրի Պատրիկեեւ. Վերջում ինձ մնաց միայն հաղթել

PanARMENIAN.Net -
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ դարձավ Աշխարհի գավաթի բրոնզե մրցանակակիր: 2009 թ-ն Ֆրանսիայում հայ ըմբիշներն առաջին անգամ դարձան Աշխարհի գավաթի բրոնզե մրցանակակիր:



Աշխարհի գավաթում Հայաստանի հավաքականն անցկացրել է 4 հանդիպում, 2-ում հաղթել է Սկանդինավյան երկրների եւ Կուբայի հավաքականներին 7:0 հաշվով: 3-դ տեղի համար Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ հաղթել է 4:3 հաշվով: Պարտվել է միայն Աշխարհի գավաթի հաղթող Իրանին: Եզրափակչում Իրանի ըմբիշները հաղթեցին Թուրքիայի հավաքականին:



Ռոման Ամոյանը (ք/կ 55), Արսեն Ջուլֆալակյանը (ք/կ 74) եւ Յուրի Պատրիկեեւը (ք/կ 120) Հայաստանի հավաքականի կազմում կարողացան հաղթել բոլոր մենամարտերում: Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Ռոման Ամոյանն առաջին անգամ էր մասնակցում Աշխարհի գավաթի խաղարկությանը: «Անշուշտ, մի քիչ տխուր է, ոչ մենք դուրս չեկանք եզրափակիչ, սակայն կփորձենք ամեն ինչ շտկել հաջորդ տարի: Դա թիմային պայքար էր եւ, ցավոք, իմ գործընկերները տանուլ տվեցին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Ռոման Ամոյանը:



2009 թ-ի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ասել է, որ տաս օրվա ընթացքում երկրորդ անգամ դարձավ գավաթակիր: «Մի քանի օր առաջ նա դարձավ Գերմանիայի գավաթակիրը «Ալեն» ակումբի կազմում:



3-դ տեղի համար Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ, երբ հաշիվը 3:3 էր, ամեն ինչ որոշեց մենամարտը 120 կգ քաշային կարգում: Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Յուրի Պատրիկեեւը հաղթանակ նվիրեց Հայաստանի հավաքականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---