«Բանանցը» պարտություն կրեց ռումինական «Արջեշի» հետ ընկերական հանդիպմանը

«Բանանցը» պարտություն կրեց ռումինական «Արջեշի» հետ ընկերական հանդիպմանը

PanARMENIAN.Net -
«Բանանցը», որը ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, երրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, երեւանյան ակումբի մրցակիցը ռումինական «Արջեշն» էր:



«Բանանցի» մարզիչ Ստավիցա Կուզմանովսկին այդ հանդիպմանը, ի տարբերություն նախորդ երկուսի, մեկ այլ կազմ առաջադրեց` այդպիսով դիտելով բոլոր մարզիկներին: Հանդիպումն ավարտվեց ռումինական ակումբի հաղթանակով: «Արջեշը» հաղթեց 2:1 հաշվով: «Բանանցի» կազմից միակ գոլը հարվածեց բրազիլացի Դու Բալան, որը դիտախաղեր է անցնում «Բանանցում» եւ, ամենայն հավանականությամբ, նրա հետ պայմանագիր կկնքվի:



Արդեն փետրվարի 21-ին «Բանանցը» կվերադառնա Հայաստան, բայց մինչ այդ եւս երկու խաղ կանցկացնի: Հաջորդ հանդիպումը «Բանանցը» ծրագրում է անցկացնել փետրվարի 17-ին:





«Բանանց» ֆուտբոլի ակումբ

«Բանանց» ֆուտբոլի ակումբը հիմնվել է 1992թ. հունվարի 20-ին Աբովյանում հայ ձեռնարկատեր Սարգիս Իսրայելյանի կողմից եւ անվանվել է «Բանանց» Ադրբեջանում իր հայրենի գյուղի պատվին: «Բանանցը» Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր է եղել 1992, 2003, 2006, 2007թթ. եւ Հայաստանի գավաթիկիրը 1992, 2007թթ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---