ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱԻՐԻԹ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Հնդկական «Ռամսթադ գրուփ» ընկերությունը շահագրգռված է ձեռք բերել հայկական «Նաիրիթ» ձեռնարկության բաժնետոմսերի մի մասը, որը եղել է ԽՍՀՄ-ում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողը: «Ռամսթադ գրուփի» ղեկավարությունը պատրաստակամ է հինգ միլիոն դոլար ներդնել ձեռնարկության զարգացման համար: Ինչպես հայտնի է, «Նաիրիթի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը( 51 տոկոս) մտադիր է ձեռք բերել ուկրաինական «Ինտեկոնտաքտ» ընկերությունը: Հնդկական ֆիրման ըստ երեւույթին հետաքրքրվում է բաժնետոմսերի մնացած մասով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---