Անի-Մատիլդա Սերեբրյակյանը չհաղթահարեց հսկա ոլորավայրէջքը Վանկուվերում

PanARMENIAN.Net -
4 օր անց Վանկուվերում կավարտվեն 21-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: 4 հայ ներկայացուցիչներից երկուսն արդեն ավարտել են իրենց ելույթները:



Ինչպես հաղորդում է armnoc.am-ը, փետրվարի 24-ին հսկա ոլորավայրէջքում հայ լեռնադահուկորդուհի Անի-Մատիլդա Սերեբրյակյանը չկարողացավ հաղթահարել հեռավորությունը: 86 մասնակիցներից այդ հեռավորությունը բացի նրանից չկարողացան հաղթահարել եւս 15 մարզիկներ: Այդ սպորտաձեւում ոսկե մեդալը նվաճեց Դենիս Կարբոնը (Իտալիա):



Սերեբրյակյանի հաջորդ ելույթը ոլորավայրէջքում տեղի կունենա փետրվարի 26-ին: Նույն սպորտաձեւում տղամարդկանցից Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ներսիսյանը ելույթ կունենա փետրվարի 27-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---