Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net -
Սումգայիթյան ջարդերի 22 տարելիցի կապակցությամբ փետրվարի 27-ին Արցախի հանրապետության նախագահը բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիրը: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ-ի աշխատակազմի մամլո ծառայությունը:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---