ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՐԱՑՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԸ ՀՂԻ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում խորացող էներգետիկ ճգնաժամը վերածվում է աղետի: Էլեկտրաէներգիան անջատում են արդեն մայրաքաղաքում: Տեղական ԶԼՄ-ի տեղեկություններով, երեկ, ամբողջ երեկոյի եւ գիշերվա ընթացքում Բաքվի կեսը թաղված էր մթության մեջ: Գավառներում իրավիճակը ավելի աղետալի է: Չորրոդ օրն է, ինչ էլեկտրաէներգիա չի մատակարարվում Բարդայում գտնվող փախստականների «Գիզիլ այ» վրանային ճամբարին, որտեղ արդեն ութ տարի անմարդկային պայմաններում ապրում է 1200 մարդ: Իրենց վիճակին իշխանությունների ուշադրությունը հրավիրելու նպատակով` ճամբարի բնակիչները փորձեցին փակել Բաքու տանող ավտոմայրուղին: «Նամուս» կուսակցության նախագահ Թողրուլ Իբրահիմլին ասում է, որ «Ադրբեջանի ցանկացած շրջանում սոցիալական պայթյունի հավանականությունը չի բացառվում»: Նրա խոսքերով. «Շեքիում կարող է կրկնվեն անցյալ տարվա իրադարձությունները, երբ քաղաքում հասարակական հիմքի վրա տեղի ունեցան զանգվածային հուզումներ»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---