Մոսկվայում կազմակերպվել է կլոր սեղան «Սումգայիթյան ջարդերը Ադրբեջանում...» խորագրով

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Մոսկվայում` Սբ. Հարություն եկեղեցու տարածքում կայացել է ծաղկեպսակ դնելու արարողություն` 1992թ. Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անձնակազմը` դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, Ռուսաստանի հայերի միության վարչության անձնակազմը, Մոսկվայի հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մոսկվայում բնակվող բազմաթիվ հայեր:

Արարողությանը ելույթ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Uրբազանը եւ դեսպան Եսայանը, այնուհետեւ Սբ. Հարություն եկեղեցում մատուցվել է Սումգայիթի անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպվել է նաեւ կլոր սեղան «Սումգայիթյան ջարդերը Ադրբեջանում: Խոջալուի դեպքերի իրական պատկերը: Փաստերն ի դեմ ստի, անցյալի եւ ներկայի զուգահեռները» խորագրով:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի դեսպանության անձնակազմը, Ռուսաստանի հայերի միության անդամներ, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, լրատվամիջոցների, հայկական երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---