ՀԱԿ-ը փորձում է ձեւավորել «կրիտիկական զանգված»

ՀԱԿ-ը փորձում է ձեւավորել «կրիտիկական զանգված»

PanARMENIAN.Net - «ՀԱԿ-ը շարունակելու է հետեւողականորեն պայքարել Հայաստանի իշխանության դեմ», - Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀԱԿ հետագա գործունեությունը շարադրելով ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահի խոսքերի համաձայն, ՀԱԿ-ը շարունակելու է նպաստել երկրում նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը, որն ուղղված է լինելու ՀՀ-ում ազգային շահերի իրականացմանը: «Մենք պետք է նպաստենք հայ հասարակության քաղաքական գիտակցության բարձրացմանը եւ «կրիտիկական զանգվածի» ձեւավորմանը, որպեսզի ժամանակին սկսենք Հայաստանում իշխանափոխություն», - ասել է Տեր-Պետրոսյանը:

Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---