Վիկտոր Կրիվոպուսկով. Մոտ ժամանակներս Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ձեւաչափը դժվար թե փոխվի

Վիկտոր Կրիվոպուսկով. Մոտ ժամանակներս Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ձեւաչափը դժվար թե փոխվի

PanARMENIAN.Net - Մայիսի վերջին-հունիսի սկզբին Հայաստանի Գյումրի քաղաքում կկայանա «Պատվո Բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Դա մի հին գերեզմանատուն է, որտեղ թաղված են 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Կարսի ամրոցի պաշարման ժամանակ զոհված ռուս սպաները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքով, ռուս զինվորների հիշատակին հուշարձան կկանգնեցվի, եւ այդ իրադարձությունը հայ-ռուսական բարեկամության հիանալի իրադարձություն կդառնա: Ինչպես հաղորդեց Վիկտոր Կրիվոպուսկովը, մարտի վերջին կկայանա նաեւ ռուս-հայկական իննովացիոն կենտրոնի բացումը, որը նմանը չունի ԱՊՀ տարածքում:

Անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին` Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդականը հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շատ ընդհանրություններ ունեն, եւ որ ռուսական կողմը չի մատնել իր դաշնակցին: Այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Հայաստանի դեմ երրորդ երկրի ագրեսիային, Վիկտոր Կրիվոպուսկովը հայտնեց, որ ռուսական կողմը պատրաստ է կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից:

Մեկնաբանելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ձեւաչափի փոփոխման հնարավորությունը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում` Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավարը հայտնեց, որ Հայաստանում ռուսական զորքեր են գտնվում հայկական ղեկավարության խնդրանքով ու առաջարկով, եւ նշեց, որ փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ կոնկրետ անհրաժեշտություն առաջանա: «Տվյալ դեպքում ես չեմ կարծում, որ մոտ ժամանակներս Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ձեւաչափը կփոխվի»,- ասաց Վիկտոր Կրիվոպուսկովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---