Անկարան սպառնում է հետ կանչել իր դեսպանին Վաշինգտոնից

PanARMENIAN.Net - Թուրքիան սպառնում է հետ կանչել դեսպան Նամիկ Թանին, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը, հաղորդում է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի կառավարական աղբյուրներին:

Անկարան Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին 2007 թվականին, երբ կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին նույնանման բանաձեւ ընդունեց:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---