ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ԿԻՆՈՆԿԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՕՍԿԱՐԻ»

PanARMENIAN.Net - Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» կինոժապավենը ներկայացվել է ամերիկայն կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Այսօր կայացած մամալո ասուլիսում ֆիլմի հեղինակը հայտարարել է, որ հույս ունի, թե նրա կինոնկարը կընդգրկվի եզրափակիչ փուլում, ուր հասնում են ներկայացված աշխատանքներից միայն հինգը: Հայտնի է, որ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար մրցանակին ներկայացվել են գրեթե 80 երկրների կինոռեժիսորների աշխատանքներ: Դրանց թվում են երեք ԱՊՀ պետություններ` Հայաստանը, Վրաստանն ու ՈՒղբեկստանը: Ընտրության արարողությունը կկայանա փետրվարի 12-ին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---