ԹՈՒՐՔ ԿԱՆԱՅՔ ԱՅՍՕՐ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԱԲԱՏ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏԱՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայում պետական հիմնարկներում աշխատող կանայք մտադիր են մասնակցել բողոքի ակցիային ընդդեմ 1982 թվականին ընդունված օրենքի, որի համաձայն ծառայող կանայք իրենց աշխատատեղերում տաբատ կրելու իրավունք չունեն: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Ասոշեյթեդ պռեսին»` ակցիան կայանալու է հետեւյալում` կանայք աշխատանքի դուրս կգան տաբատներով: Տաբատ կրելու արգելքից բացի, Թուրքիայի պետական հիմնարկություններում գոյություն ունի նաեւ արգելք առանց թեւերի, մարմնի որոշ մասերը մերկացնող հագուստի, ինչպես նաեւ բաց կոշիկի վերաբերյալ: Թուրքիայի միացյալ կանանց կոմիտեի անդամ Սահեյլա Իսմանի կարծիքով` երկրի կանանց մեծամասնությունը առանց այդ էլ դատապարտված է կրելու փակ հագուստ, քանի որ պետական հիմնարկությունները հիմնականում չեն ջեռուցվում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---