ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանը կարողանում է արդյունավետ միջնորդի դեր ստանձնել

ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանը կարողանում է արդյունավետ միջնորդի դեր ստանձնել

PanARMENIAN.Net - «Հայաստանը ձգտում է առավել խորացնել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդլայնել բարեկամական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, Եվրոպական Միության հետ, ԵՄ անդամ երկրների հետ: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին: « Մեր հարեւանների` Վրաստանի, Իրանի հետ, բնական է, որ ցանկանում ենք բարիդրացիական հարաբերությունները համագործակցությունն առավել զարգացնել եւ ամրապնդել: Մեր շահերից է բխում, որ շուտ լուծվեն արաձայնությունները, եթե այդպիսիք կան, մեր աշնակիցների, մեր գործընկերների, մեր հարեւանների միջեւ: Դա մեր շահերից է բխում եւ մենք շահագրգիռ ենք այդ մոտեցմամբ ենք շարժվելու առաջ»,-ասել է Է.Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ Հայաստանի, որչպեսի միջնորդի հանարավոր դերին: «Պետք չէ չափազանցել է Հայաստանի հնարավորությունները: Բայց պատահում է, որ Հայաստանն էլ կարողանում է արդյունավետ միջնորդի դեր ստանձնել: Դա ապացուցվեց, երբ Հայաստանում կայացան Վերին Լարսի անցակետի բացման վերաբերյալ բանակցությունները: Դրանք հաջողվեցին: Բանակցությունները վարվեցին Հայաստանի միջնորդությամբ, եւ այսօր երբ անցակետը բաց է, կարող ենք ասել, որ դա մեծ հաջողություն է եւ Ռուսաստանի համար, եւ Վրաստանի համար, եւ իհարկե, Հայաստանի համար»,-ասել է Է.Նալբանդյանը:

Անդրադառնալով վերջին զարգացումներին ղարաբաղյան հակամարտությանշուրջ բանակցություններում` Է. Նալբանդայնը նշել է, որ Ղազախստանը հայտարարություններ է արել եւ ցանկության հայտնել աջակցել Մինսկի գործընթացին, Մինսկի խմբի համանախագահներին եւ կողմերին` որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր: «Պետք է նկատի ունենանք, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելով, Ղազախստանը նաեւ մեր դաշնակիցն է, եւ իհարկե, միանգամայն, դրական է հարկավոր գնահատել նրա մասնակցությունը գործընթացին»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---