ԱՄՆ վարչակազմը պայքարելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի արգելափակման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը պայքարելու է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի արգելափակման համար: Պետքարտուղարի խոսքով, ամերիկյան վարչակազմը կգործադրի բոլոր ջանքերը Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունումը կանխելու համար, հաղորդում է BBC-ն:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:

Նույնպիսի ընթացակարգ է նախատեսված նաեւ ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---