ՀԱԿ-ը մեղադրում է Վերաքննիչ դատարանին իշխանությունների հետ համագործակցելու մեջ

ՀԱԿ-ը մեղադրում է Վերաքննիչ դատարանին իշխանությունների հետ համագործակցելու մեջ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեղադրող կողմը կարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց։ Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը»։

«Դատարանը հերթական անգամ կատարեց իշխանությունների պատվերը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։ Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի ջանք չի խնայելու պայքարելու համար ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատության համար»,-ասվում է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---