Արթուր Բաղդասարյան. Հայաստանում կիրականացվի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր

Արթուր  Բաղդասարյան. Հայաստանում կիրականացվի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր

PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 10-ին ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, նախապատրաստվում է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր:

Ալեքսանդր Մանիլովը ներկայացրել է սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությունը, գործող նորմատիվ-իրավական դաշտը: Նա կարեւորել է սահմանային անվտանգության ապահովման ու սահմանային ենթակառուցվածքների արդիականացման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը Հայաստանում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, ինչպես նաեւ` օգտագործել առկա փորձը Հայաստանում բարեփոխումների իրականացման ընթացքում:

Ալեքսանդր Մանիլովն Արթուր Բաղդասարյանին է հանձնել սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի որոշմամբ սահմանների անվտանգության խնդիրներին մեծ ուշադրություն հատկացնելու համար նրան շնորհված մեդալը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---