Ադրբեջանի ԶԼՄ-երը Քրիստիան Վիգենինին «նշանակել են» EURONEST-ի ղեկավար

Ադրբեջանի ԶԼՄ-երը Քրիստիան Վիգենինին «նշանակել են» EURONEST-ի ղեկավար

PanARMENIAN.Net - «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ստեղծված (EURONEST) միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրել առանց գործընկեր երկրների հետ խորհրդակցելու եւ առանց նիստ հրավիրելու», -PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրի Զոհրաբյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-երի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ EURONEST-ի միջխորհրդարանական վեհաժողովը նախագահելու է բուլղարացի Քրիստիան Վիգենինը:

Զոհրաբյանի խոսքերի համաձայն, Քրիստիան Վիգենինը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի Խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահն է, այլ ոչ EURONEST-ի ղեկավարը:

Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ստեղծված Euronest միջխորհրդարանական վեհաժողովի առաջին նիստը տեղի կունենա մարտի 23-24-ին Բրյուսելում:

Մասնակցելու են, ընդհանուր առմամբ, 120 պառլամենտական, որից 60-ը ` ԵՄ երկրներից եւ 10 պառլամենտական` «Արեւելյան գործընկերության» մասնակից յուրաքանչյուր երկրից (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա եւ Բելառուս):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---