Աբդուլահ Գյուլ. «Թուրքիան նշանակություն չի տալիս Շվեդիայի խորհրդարանի որոշմանը»

Աբդուլահ Գյուլ. «Թուրքիան նշանակություն չի տալիս Շվեդիայի խորհրդարանի որոշմանը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման առիթով հայտարարություն է արել: Նա մասնավորապես ասել է. «Մենք հիանալի գիտենք, թե ինչ միջոցներով են ընդունվում այդպիսի որոշումները: Մենք դրան առանձնակի նշանակություն չենք տալիս»:

Գյուլը նաեւ ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ որոշումը պատմաբանները չեն ընդունել, եւ այդ առիթով նա նշել է հետեւյալը. «Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ, երբ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց բանաձեւը` եթե հարցնեք «կողմ» քվեարկած յուրաքանչյուր պատգամավորի կարծիքը, ապա նրանք երեք բառ նույնիսկ չեն ասի ձեզ: Այդ մարդկանց գործողություններն ու որոշումներն ուղեկցվում են աննշան մոտիվներով: Պետք չէ այս ամենին մեծ նշանակություն տալ: Մենք չպետք է բարձրացնենք այն որոշումների նշանակությունը, որոնք հարգանք չեն ներշնչում մեզ», - հաղորդում է TRT-Rrussian:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ընդունման բանաձեւը: Բանաձեւում նշված էին նաեւ հայերի հետ զոհ դարձած ասորիների եւ պոնտացի հույների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---