«Ամբեր» շախմատի փառատոնի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը երկու հաղթանակ տարավ

«Ամբեր» շախմատի փառատոնի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը երկու հաղթանակ տարավ

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին «Ամբեր» շախմատի փառատոնում խաղարկվեց 3-րդ տուրը: Մրցաշարն ընթանում է ֆրանսիական Նիցցա քաղաքում եւ կավարտվի մարտի 25-ին:

Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը 3-րդ տուրում հանդիպեց Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ եւ հաղթանակ տարավ երկու պարտիաներում` արագ շապմատի եւ կույր շախմատի: 3 տուրերից հետո հայ շախմատիստը 3 միավոր ունի եւ 5-7-րդ տեղերն է կիսում Բորիս Գելֆանդի (Իսրայել) ու Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ: Մրցաշարային սանդղակը 4,5 միավորով շարունակում է գլխավորել Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա):

Մարտի 16-ին` 4-րդ տուրում Արոնյանը կհանդիպի «Ամբերի» առաջատար Իվանչուկի հետ:

Լեւոն Արոնյան

Լեւոն Արոնյանը հայ շախմատիստ է, գրոսմայստեր, շախմատի 2005թ. աշխարհի գավաթակիր: ՀՀ հավաքականի կազմում դարձել է Տուրինում Շախմատի 37-րդ Օլիմպիադայի (2006) եւ Դրեզդենում 38-րդ Օլիմպիադայի (2008) չեմպիոն: 2006-ին հաղթել է Լինարեսի մրցաշարում, 2007-2008-ին Վեյք-ան Զեե-ի մրցաշարում: ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող է: Արոնյանը տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող է: 2006-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2008-ին` «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար առաջին աստիճանի մեդալով: Արոնյանը համարվում է ժամանակակից շախմատի ամենավառ եւ ինքնատիպ խաղացողներից մեկը, արագ խաղի, բլիցի եւ Ֆիշերի շախմատի ճանաչված վարպետ է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---