Յուրի Մերզլյակովի փոխարինումը ոչ մի կերպ չի անդրադառնա ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի դիրքորոշման վրա

Յուրի Մերզլյակովի փոխարինումը ոչ մի կերպ չի անդրադառնա ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի դիրքորոշման վրա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի Յուրի Մերզլյակովի փոխարինումը ոչ մի կերպ չի անդրադառնա խմբում Ռուսաստանի դիրքորոշման վրա: Այդ մասին հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքով, Ռուսաստանից համանախագահ Յուրի Մերզլյակովը նոր դիվանագիտական նշանակում է ստացել, ինչը միանգամայն բնական է ԱԳՆ աշխատակցի համար: Նեստերենկոն հույս հայտնեց, որ ՌԴ-ից նոր համանախագահը ոչ պակաս աշխուժությամբ է կատարելու իր պարտականությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կցանկանայի ավելացնել, որ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքորոշումը չի որոշվում ներկայացուցիչներով: Այն որոշվում է ՌԴ նախագահով եւ իրականացվում արտաքին քաղաքական գերատեսչության կողմից: Ռուսաստանի կողմից արվում է ամեն անհրաժեշտ բան Մինսկի խմբում իր ակտիվ դերը պահպանելու համար»,- ընդգծեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Միեւնույն ժամանակ, նա եւս մեկ անգամ նշեց, որ չարժե ուղղակիորեն շաղկապել ղարաբաղյան լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: «Մենք հասկանում ենք, որ օբյեկտիվորեն հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացները չեն կարող որոշակի կերպով չազդել միմյանց վրա: Դրա հետ մեկտեղ մենք ելնում ենք մի գործընթացում առաջխաղացումը մյուսի առաջընթացով պայմանավորելու փորձերի փոխարդյունավետության մասին մեր սկզբունքային դիրքորոշումից: Այլապես երկու գործընթացներն էլ ձախողելու ռիսկ է առաջանում»,- նշեց Նեստերենկոն: Նրա կարծիքով, անհրաժեշտ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավորումը չդառնա հայ-թուրքական կարգավորման պատանդը, որպեսզի անիրական նախապայմաններ չառաջադրվեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---