Նուման Քուրթուլմուշ. Էրդողանի խոսքերն անհնար է արդարացնել22 մարտի 2010 - 21:18 AMT PanARMENIAN.Net - 100 հազար հայերի Թուրքիայից արտաքսելու մասին Թուրքիայի վարչապետի խոսքերն անհնար է արդարացնել: Այդ մասին հայտնել է թուրքական իսլամական «Բարգավաճում» կուսակցության ղեկավար Նուման Քուրթուլմուշը` ելույթ ունենալով կուսակցության համագումարում: Թուրք քաղաքական գործչի խոսքով, XX դարի սկզբին համաշխարհային իմպերիալիզմի դավադրության հետեւանքով հսկայական կորուստներ կրեցին Թուրքիայի ինչպես հայերը, այնպես էլ մուսուլմանները: Նա նա միջազգային խաղացողներին ու գերտերություններին խորհուրդ տվեց երիտթուրք առաջնորդների սխալները չվերագրել ժամանակակից Թուրքիային, հաղորդում է Timeturk.com-ը: Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է` Թուրքիայից արտաքսվեն Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |