ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գտնվում է ցածր մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան կարգավորման հարցով երկրի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Bilik Dunyasi»-ն, Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի Մադրիդում կայացած հանդիպման ընթացքում միջնորդների այցի ժամկետները տարածաշրջան չեն քննարկվել: «Համանախագահները հետաձգում են տարածաշրջան իրենց այցը` պատճառաբանելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը դեռ չի եկել: Իսկ մենք գտնում ենք, որ վաղուց ժամանակն է լուծել այդ հարցը»,- ասել է փոխնախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---