2010 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սկսում է նախապատրաստվել Ցեղասպանության 100-ամյակին

2010 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սկսում է նախապատրաստվել Ցեղասպանության 100-ամյակին PanARMENIAN.Net - 2010 թվականը մեկնարկային է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, քանի որ այս տարվանից մենք սկսում ենք նախապատրաստվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, թանգարանն արդեն ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը Հայաստանի իշխանություններին:



Միջոցառումների ընթացքում Դեմոյանը հրապարակել է նաեւ այն միջոցառումների ցանկը, որոնք թանգարանը պատրաստվում է անցկացնել Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 19-20 Երեւանում տեղի կունենա միջազգային խորհրդաժողով, որտեղ առաջին օրը նվիրված կլինի Ցեղասպանության խնդիրներին, իսկ երկրորդը` մշակութային ցեղասպանության հարցին»,-ասել է Դեմոյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ապրիլի 22-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը թերթերի առաջին էջերում» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն այն թերթրի օրիգինալ նմուշները, որոնք հրատարակվել են այլ պետություններում, որոնց առաջին էջերում նյութեր են եղել Հայոց ցեղասպանության մասին: Ըստ նրա, կներկայացվի շուրջ 60 նյութ: Ընդ որում, նա նշել է, որ բոլոր այդ նյութերը հավաքվել են վերջին տարում տարբեր աճուրդների ժամանակ:



«Ապրիլի 23-ին թանգարանի սրահներից մեկը կազատվի եւ այնտեղ կցուցադրվեն բացառիկ նյութեր, որոնք հավաքվել են վերջին տարում»,-ասել է Հայկ Դեմոյանը:



Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրենը հաղորդել է նաեւ, որ իր պատմության մեջ առաջին անգամ թանգարանը մտադիր է Ռաֆայել Լեմկինի անվան դրամաշնորհ հատկացնել (ցեղասպանություն տերմինը 1943թ. շրջանառության մեջ դրեց լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը) օտարերկրացի ուսանողներին, որոնք ցանկանում են մասնագիտանալ հայագիտության մեջ Հայոց ցեղասպանության թեմայով:



Ընդ որում Դեմոյանն ասել է, որ թանգարանը գրեթե արդեն ավարտել է 2011թ. իր ծրագիրը, նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ըստ նրա, հաջորդ տարի թանգարանը մտադիր է միջազգային խորհրդաժողով կազմակերպել` «Սկանդինավյան երկրների արձագանքը Հայոց ցեղասպանությանը» թեմայով:



Նա նաեւ հաղորդել է, որ թանգարանը աշխատում է նաեւ շենքի ընդլայնման խոշոր ծրագրի, ինչպես նաեւ նոր ցուցադրության կազմակերպման վրա:



Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---