Հայաստանը կարեւորում է ակտիվ գործակցությունը Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում

Հայաստանը կարեւորում է  ակտիվ գործակցությունը Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է Չեխիայիփոխվարչապետ, պաշտպանության նախարարՄարտին Բարտոկին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությունը, որը զգալիորեն կօժանդակի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնց նպատակը հանրային կյանքի բոլոր ոլորտների բարելավումն է, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում ակտիվ գործակցությունը, եւ փոխվարչապետ Բարտոկի այցը լավ հնարավորություն է` գործնական հուն ուղղելու առկա մտադրությունները:



Չեխիայի պաշտպանությաննախարարն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ այսօր ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում: Նա ասել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հետ, եւ նախանշվել են համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղությունները:



Չեխիայի փոխվարչապետը նաեւ նշել է, որ իր հետ Հայաստան է ժամանել գործարարների պատվիրակություն: Կողմերը հույս են հայտնել, որ հայ-չեխական գործարար շփումները կօգնեն բացահայտել եւ իրացնել այս ոլորտում առկա մեծ ներուժը:



Նախագահ Սարգսյանը, իդեմս փոխվարչապետ Մարտին Բարտոկի, շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար եւ նկատել, որ Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է:


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---