MONT ընկերությունն իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանում MONT ընկերության` Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ծրագրային ապահովման արտադրության համաշխարհային առաջատարների պաշտոնական դիշիստրիբյուտորի ներկայացուցչության բացումը կկայանա մարտի 30-ին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին MONT ընկերության մամլո կենտրոնից, բացման մասին որոշումը հանդիսանում է ընկերության բիզնեսի զարգացման գլոբալ ռազմավարության մի մասը: MONT-ի դիլերական ցանցը ներառում է 4000-ից ավելի ընկերություններ եւ ընդգրկում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարածքները: Ընկերության մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանի 20 քաղաքներում, ինչպես նաեւ Ալմատայում, Աստանայում, Բաքվում, Բիշկեկում, Կիեւում եւ Թբիլիսիում:



Հայաստանում MONT-ը տարածում է Microsoft, Symantec, Abby, ADOBE, ESET, «Կասպերսկու լաբորատորիա»-ի եւ շատ այլ այն մատակարարների ծրագրային արտադրանքը, որոնց հետ աշխատում է MONT ընկերությունների խումբը: MONT ընկերության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար է նշանակված Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի շրջանավարտ, ԱյԹի ոլորտում 14 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ռուբեն Եսայանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---