ՀՀՇ-ն ընդունում է տարածքների փոխանակումը ԼՂՀ կարգավիճակի հետ

ՀՀՇ-ն ընդունում է տարածքների փոխանակումը ԼՂՀ կարգավիճակի հետ

PanARMENIAN.Net - Մադրիդյան սկզբունքները բոլորովին ձեռնտու չեն Հայաստանին, սակայն երկրի ղեկավարությունն արդեն պատասխանատվություն է ստանձնել ղարաբաղյան հակամարտության լուծման համար եւ համաձայնել այդ սկզբունքներին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Մեզ համար ընդունելի է ԼՂՀ անվտանգության գոտին կազմող որոշ տարածքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»,- ընդգծեց Արզումանյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---