Հայաստան կայցելի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

Հայաստան կայցելի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---