Օբաման մտադիր է Թուրքիայից դուրս բերել ԱՄՆ միջուկային զենքը

Օբաման մտադիր է Թուրքիայից դուրս բերել ԱՄՆ միջուկային զենքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննում է ՆԱՏՕ-ի երկրներից, այդ թվում նաեւ Թուրքիայից միջուկային զենքի դուրսբերման տարբերակներ: Բրիտանական The Times թերթը գրում է, որ Վաշինգտոնը լրջորեն վերանայում է իր միջուկային քաղաքականությունը, եւ ՆԱՏՕ-ի երկրներից միջուկային հրթիռների դուրսբերումն այդ ծրագրի հիմնական մասն է:

Ներկայում ԱՄՆ-ն իր միջուկային զինանոցը պահում է Թուրքիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում: Այս երկրներում պահվում է ավելի քան 200 միջուկային B 61 տեսակի օդային ռումբ: Թուրքիայի «Ինջիրլիք» բազայում գտնվում է ամերիկյան 90 միջուկային ռումբ, որից 40-ը` Թուրքիայի, իսկ 50-ը ԱՄՆ-ի ԶՈւ վերահսկողության ներքո է գտնվում:

«ԱՄՆ-ն այս հարցում միայնակ որոշում չի կարող կայացնել, քանի որ այդ որոշումը պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի շրջանակներում: Գերմանիան եւ Հոլանդիան իրենց հերթին պահանջում են հանել ամերիկյան ռումբերն իրենց տարածքներից», - գրում է The Times-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---