ՀՍՀԱՖ-ն առաջին անգամ կմասնակցի Հաշմանդամային Լողի Բաց Առաջնությանը

ՀՍՀԱՖ-ն առաջին անգամ կմասնակցի Հաշմանդամային Լողի Բաց Առաջնությանը

PanARMENIAN.Net - 2010 թ. Ապրիլի 7-12 Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կանցկացվի ՌԴ Հաշմանդամային Լողի Բաց Առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն 200-ից ավելի լողորդներ` Ռուսաստանի 21 ռեգիոններից և Թայլանդից: Հայաստանի Հանրապետությունը կներկայանա մեկ մասնակցով. տասնհինգամյա Մարգարիտա Հովակիմյանը (ՀՍՀԱՖ) հանդես կգա ազատ ոճում:

Հայ լողորդուհու հաջող ելույթը հնարավորություն կտա ձեռք բերել 2010թ. Օգոստոսին Հոլանդիայում կայանալիք Լողի Աշխարհի Առաջնության (հաշմանդամային) ուղեգիր:

Առաջնության մասնակցության բոլոր ծսխսերը հոգում է Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան` չունենալով պետական աջակցություն:

«Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան» Հայաստանի Հանրապետությունում գործում է 2009թ. մարտի 1-ից: ՀՍՀԱՖ-ը ստեղծվել է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում և անդամակցում է միջազգային CPISRA սպորտային կազմակերպությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---