“Իրական Կովկաս” թղթակցային ցանցի կայքը ենթարկվել է hակերների գրոհի

“Իրական Կովկաս” թղթակցային ցանցի կայքը ենթարկվել է hակերների գրոհի

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ի առավոտյան ”Իրական Կովկաս” թղթակցային ցանցի կայքը (www.realcaucasus.org) ենթարկվել է DDos hակերային գրոհին, որի արդյունքում տեղեկատվական կայքի սերվերը ծանրաբեռնվել է և դադարել պատասխանել Ինտերնետի համաշխարհային ցանցի օգտագործողների հայտերին: Կայքի գործունեության արգելափակումը համընկել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների լայնածավալ օպերացիայի հետ երկրի ավարներով բնակեցված շրջաններում: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի հյուսիսային շրջաններում արդեն կան 4 ձերբակալվածներ, տեղի բնակիչների տները ստուգվում են, ճանապարհներին ուժեղացված հսկողությունը, և մանրամասն ստուգման են ենթարկվում ավարական բնակավայրերից դուրս եկող և մտնող ավտոմեքենաները: Ավելի վաղ Ադրբեջանի Ազգային անվտնագության նախարարության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության 7 քաղաքացիների և Ռուսաստանի մեկ քաղաքացու, որոնց մեղադրում են ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու մեջ:

ՍակայնԱդրբեջանի հատուկ ծառայությունները չեն սահմանափակվել երկրի հյուսիսային շրջաններում լայնածավալ գործողություններով: Ըստ երևույթին, այս անգամ ադրբեջանական պետական մեքենան որոշել է արգելափակել նաև հանրապետության ավարներով բնակեցված շրջանների տեղեկատվական հոսքը: Հենց դրանով են բացատրվում հակերների հանցավոր գործունեության մոտիվները, որոնք կաթվածի են ենթարկել Ադրբեջանի բնիկ ժողովրդների խնդիրները լուսաբանող տեղեկատվական աղբյուրներից մեկը:

“Իրական Կովկաս” թղթակցային կայքի համակարգման խորհուրդը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել անօրինական գործունեությունը Ադրբեջանի հյուսիսում բնակվող բնիկ ժողովուդների և տեղեկատվական աղբյուրների նկատմամբ: “Իրական Կովկասի” ողջ անձնակազմը կոչ է անում միջազգային իրավապաշտպան մարմիններին առավել ակտիվ զբաղվել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով: Նրանք իսկապես ձեր օգնության կարիքն ունեն, քանի որ պաշտոնական Բաքուն հետապնդում է մի նպատակ` ուծացնել կամ վտարել երկրից ոչ թուրք բնակչությանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---