Հայաստանի զինված ուժերը կարող են արժանի պատասխան տալ հակառակորդի արկածախնդիր քայլերին

Հայաստանի զինված ուժերը կարող են արժանի պատասխան տալ հակառակորդի արկածախնդիր քայլերին

PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերի մարտունակությունն այնպիսի մակարդակում է, որը թույլ կտա ապահովել Հայաստանի և ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքերով, նման գնահատականներ տալիս են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և նույնիսկ Թուրքիայի ռազմական փորձագետները:

“Բանակի մարտունակությունը գնահատվում է ոչ թե ինքնագովեստով, այլ մասնագետների իրական գնահատականներով: Միջազգային փորձագետները բարձր են գնահատում մեր բանակի պատրաստվածությունը և մարտունակությունը”,- ասել է գեներալ-մայորը և ավելացրել, որ հայկական ԶՈւ զարգացումն ու կատարելագործումը հիմնված են խորհրդային դպրոցի փորձի վրա, և այն զարգանում է:

Գնահատելով Ադրբեջանի բանակի մարտունակությունը` Արկադի Տեր-Թադևոսյանը չփորձեց նվազեցնել հակառակորդի հնարավորությունները, նշելով, որ ադրբեջանական կողմի սխալն այն էր, որ նրանք երեք անգամ փորձել են վերակազմավորել ռազմական ուժերը:

Նա նաև ուշադրություն դարձրեց նրան, որ հայկական բանակն, ի տարբերություն ադրբեջանականի, միատարր է: “Մենք այլազգի քիչ զինծառայողներ ունենք: Բացի դրանից, Հայաստանում ազգային փոքրամասնություններին չեն ճնշում, ինչն արվում է Ադրբեջանում: Այնտեղ ճնշում են թալիշներին, լեզգիներին և այլ ազգերի: Նրանք չեն ցանկանա կռվել Ադրբեջանի համար”,- ասել է Տեր-Թադևոսյանը: Նրա խոսքերով, պատերազմում առանցքային դեր է խաղում ոչ այնքան երկրի ռազմական հզորությունը, որքան մարդկային գործոնը և ոգու ուժը: “Մենք պայքարել ենք մեր անկախության համար ծանր պայմաններում: Բայց մենք ոգու ուժ ունենք, որը չի լքել մեզ: Բացի դրանից, մենք լավ ենք տիրապետում տեխնիկային: Մեր ռազմական ուժերը և պաշտպանական համակարգն անհրաժեշտության դեպքում պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած արկածախնդրությանը”,- հայտարարել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս)

Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) ծառայել է Աֆղանստանում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, Բելառուսում և 1987թ-ից Հայաստանում:

1988թ. ակտիվ կերպով մասնակցել է աշխարհազորայինների ուսուցմանը, իսկ 1990թ-ից դարձել է “Սասունցի Դավիթ” կամավորական ջոկատի անդամ: 1991թ. նշանակվել է պաշտպանության կոմիտեի արտաբանակային պատրաստության բաժնի ղեկավար, որը Հայաստանի կառավարությանը կից առաջին պետական գերատեսչությունն էր:

1992թ. մշակել և իրագործել է Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան 1992թ. մայիսի 8-9-ը: 1992թ մայիսի 25-ին Տեր-Թադևոսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Պարգևատևվել է առաջին աստիճանի “Մարտական խաչով”: 2009թ. Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության “Արցախի հերոս” բարձրագույն պարգևը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---