Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը “չի բխում Հայաստանի շահերից”, պնդում է Էրդողանը

Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը “չի բխում Հայաստանի շահերից”, պնդում է Էրդողանը

PanARMENIAN.Net - Վաշինգտոն կատարած’ այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում Ալի Վուրալի անվան գլոբալ իսլամական հետազոտությունների կենտրոնի բացմանը:

Իր ելույթում նա անդրադարձել է 1915թ. իրադարձություններին:

“Մենք դեմ ենք պատմական իրադարձությունների քաղաքականացմանը”,-ասել է Թուրքիայի վարչապետը` հավելելով, որ “տարբեր երկրների խորհրդարանների կողմից պատմական իրադարձությունների գնահատումը ոչ ոքի օգուտ չի տա”: “Մենք կողմ ենք պատմական իրադարձությունների քաղաքականացմանը, ոչ ոք նման իրավունք չունի”,-ասել է Էրդողանը: Ըստ նրա, “Անկարան դեմ է խորհրդարանների անարդար և միակողմանի որոշումներին, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը”: “Պատմությունը պետք է ուսումնասիրեն պատմաբաններն ու գիտնականները, դրա համար գոյություն ունեն արխիվներ, վավերագրեր: Խորհրդարանը պատմությունն ուսումնասիրելու և դատապարտելու վայր չէ”,-ասել է Էրդողանը` հավելելով, որ “տարբեր երկրների խորհրդարանների ընդունած որոշումները չեն բխում Հայաստանի շահերից”:

“Նրանք, ովքեր կողմ են բանաձևի ընդունմանը, պետք է հասկանան, թե ինչ վնաս են հասցնում երկխոսության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին”,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---