ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի իրագործվեն հայ-ռուսական համատեղ նախագծերը

ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի իրագործվեն հայ-ռուսական համատեղ նախագծերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ պետությունների գործերով, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերի Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի գլխավորած պատվիրակությանը:

PanARMENIAN.Net ին ՀՀ կառավարության մամլո ծառայությունից հաղորդել են, որ վարչապետը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի հայ-ռուսական համատեղ նախագծերի իրականացման համար:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ֆարիդ Մուխամետշինը նշել է, որ կենտրոնի նպատակն է նպաստել երկու երկրների ինտեգրացիոն գործընթացներին:

“Ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի բացման մասին” հուշագիրը “Ռուսհամագործակցություն” դաշնային գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվել է ապրիլի 15-ին, Երևանում:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել միջպետական ինովացիոն կառույցի ստեղծման բնագավառում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում անցկացնել համատեղ սեմինարներ ու խորհրդատվություններ, փոխանակել տեղեկատվություն, աջակցել Ռուսաստանում և Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը;

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---