Երևանի դպրոցներից մեկում կմեկնարկի հառահար ուսուցման ռուսաստանյան ծրագիրը

PanARMENIAN.Net - Հեռահար ուսուցման թռիչքային ծրագիրը ապրիլի 17-ից մեկնարկելու է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 հանրակրթական դպրոցում: “Ռուսհամագործակցության” դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի հիմնադիր ժողովում ելույթ ունենալով ասել է, որ տիեզերական կապի համակարգով հեռահար ուսուցումը ռուսաց լեզվի ուսուցիչների համար “Ռուսհամագործակցության” դաշնային գործակալության և “Կրթության” հիմնադրամի նվերն է:

Ինովացիոն ծրագրով հեռահար ուսուցում անցկացնելու համար տիեզերական կապի համակարգի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում, ապրիլի 15-ին` ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի հիմնադիր ժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---