Լեռնիկ Ալեքսանյան. Հայ-թուրքական գործընթացում դիվանագիտական ինտրիգներն արդեն չեն աշխատում

Լեռնիկ Ալեքսանյան. Հայ-թուրքական գործընթացում դիվանագիտական ինտրիգներն արդեն չեն աշխատում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն պարզեց միջազգային հանրության համար, թե որոնք են Հայաստանի ու Թուրքիայի իրական մտադրությունները հայ-թուրքական մերձեցման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի, վերջին սրացումները Հայաստանի ու Թուրքիայի միջև իրենց արդյունքը տվեցին, քանի որ պարզ դարձան կողմերի իրական մտադրությունները: “Այսինքն, այդ սրացումների շնորհիվ, հայ-թուրքական գործընթացը հասավ մի կետի, որտեղ դիվանագիտական ինտրիգներն արդեն չեն աշխատում, այլ կոնկրետ քայլեր են հարկավոր այդ ուղղությամբ”,-նշել է նա:

Պատգամավորը նշել է նաև, որ ապրիլի 24-ից հետո բանակցությունները Թուրքիայի հետ կշարունակվեն, ինչն առավելապես կախված է թուրքական կողմից: “Անշուշտ, ապրիլի 24-ից հետո որոշ ժամանակ բանակցություններ չեն լինի: Սակայն, բանակցությունների բացակայությունը ևս դիվանագիտություն է”,-ընդգծել է նա:

Նա նաև համաձայնվել է իր գործընկեր Գալուստ Սահակյանի նախկինում հնչեցված այն մտքի հետ, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել նույնիսկ առանց Արձանագրությունների վավերացման, սակայն, Ալեքսանյանը դժվարացել է ասել, թե երբ դա տեղի կունենա: “Սակայն, կարևորն այստեղ ոչ թե սահմանի բացումն է, այլ հայ-թուրքական հարաբերությւունների հաստատումը, ինչը շատ բարդ հարց է”,-նշել է նա:

Ինչպես նշել է Լեռնիկ Ալեքսանյանը, ՀՀ ղեկավարության այն հայտարարությունները, թե խելամիտ ժամկետներն ավարտվում են ապրիլի 24-ին, ուղղված էին նրան, որ Թուրքիան, վախենալով լսել ԱՄՆ նախագահից “ցեղասպանություն” բառը, վավերացնի Արձանագրությունները: “Սակայն, ինչպես տեսնում ենք, փաստորեն դա չազդեց Թուրքիայի վրա”,-նշե;լ է նա:

Ս.Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի մասին Ալեքսանյանը նշել է, որ դա միանգամայն նորմալ է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային գործընթացներում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---