Կրեմլում չեն հաստատում Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ լուրը

Կրեմլում չեն հաստատում Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ լուրը

PanARMENIAN.Net - Կրեմլի մամլո ծառայությունը չի հաստատում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի լուրը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին ՌԴ մամլո ծառայությունից, դեռ կոնկրետ տեղեկատվություն չկա:

Ինչպես հայտնել է նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի մանրամասները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---