Վլադիմիր Ժարիխին. “Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի շահերից է բխում”

PanARMENIAN.Net - Չնայած բոլոր բարդություններին, հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանի շահերից են բխում: Այս մասին “Պատմական հիշողությունն ու ժամանակակից իրողությունները” խորագրով Երևան –Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ ասել է ԱՊՀ ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը:

“Թուրքական կողմի հետ փոխհարաբերությունները կարգավորելու փորձերը կառուցողական են, և մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի այն բանին, որ Հայաստանի պետությունը զարգացման ավելի մեծ հնարավորություններ կունենա”, - ընդգծել է Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքերի համաձայն, սփյուռքը երբեմն բացարձականացնում է պատմական հիշողության հիմնախնդիրը: “Նրանք ամբողջապես հաշվի չեն առնում այն երկրի կենսական շահերը, որտեղ չեն ապրում”,- ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---