Միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանը կհանդիպի ԵՊՀ ուսանողների հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-24-ը Հայաստանում է գտնվելու միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք.Դուբնա) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների գիտական ղեկավար Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Վերջինիսղեկավարությամբ 2010թ. հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր` 112—118 հաջորդական համարներով:

Այցինպատակնէ` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի վերակառուցման միջոցառումների քննարկումը, այդթվում` կազմակերպությունում տարվող գիտական հետազոտությունների ուղղությունների ճշգրտումը, Ազգային լաբորատորիայի կառուցվածքի և կառավարման մոդելի քննարկումը, ինչպես նաև Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին: Ապրիլի 22-ին Յուրի Հովհաննիսյանը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում կհանդիպի ուսանողների հետ, որին ներկա կլինի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական է, ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից: Նրա ղեկավարությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ք.Դուբնա) հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 112—118 հաջորդական համարներով: Գիտնականի մասնակցությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ստեղծվել է ծանր իոնների արագացուցիչների մի ամբողջ սերունդ: Յու.Հովհաննիսյանը ԽՍՀՄ պետական մրցանակի (1975թ.), ԽՍՀՄ ԳԱ Կուրչատովի մրցանակի, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Գիտնականը ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք.Դուբնա) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների գիտական ղեկավարն է:

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
---