Բուլղարիայում լույս է տեսել «Եվրոպա» ամսագրի Հայաստանին նվիրված հատուկ համարը

Բուլղարիայում լույս է տեսել «Եվրոպա» ամսագրի Հայաստանին նվիրված հատուկ համարը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին «Հայկական մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել "Եվրոպա" ամսագրի Հայաստանին նվիրված հատուկ համարը: Այն սկսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով, որտեղ նախագահը անդրադառնում է հայ-բուլղարական հարաբերություններին, երկու ժողովուրդների բարեկամությանը: Համարում հրապարակված է հարցազրույց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որտեղ ԱԳ նախարարը ներկայացնում է հայ-բուլղարական համագործակցությունը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնայնությունները: Ամսագրում տպագրվել են հոդվածներ, որոնք վերաբերում են Հայաստանի պատմության, մշակույթի, սպորտի, գիտության ու կրթության ոլորտներին, տնտեսությանը եւ ներդրումային դաշտին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---