Ջահերով երթ Ախալցխայում՝ ի հարգանք Հայոց Ցեղասպանության զոհերի24 ապրիլի 2010 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի երեկոյան Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի և “Զորի Զորյան” երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց ջահերով երթ դեպի քաղաքի մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքար-հուշակոթող: Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրաձայն կոչ են ուղղել Վրաստանի իշխանություններին ևս հետևել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին ու ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը: Հասնելով խաչքար-հուշակոթող, ջահերով երթի մասնակիցները Ախալցխայի քահանա Տ.Մանուկ Զեյնալյանի գլխավորությամբ աղոթք են հղել առ Աստված անմեղ զոհերի հոգիների հանգստյան համար, որից հետո երիտասարդները հանդես են եկել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, այնուհետեւ կատարել են հայրենասիրական երգեր: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |