Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել Ղարաբաղում «The HALO Trust»-ի կատարած աշխատանքների կապակցությամբ

Բակո Սահակյանը գոհունակություն է  հայտնել  Ղարաբաղում «The HALO Trust»-ի կատարած աշխատանքների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է մարդասիրական ականազերծմամբ զբաղվող բրիտանական ոչ կառավարական "The HALO Trust" կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Կլարկին: Հանդիպման ընթացքումպարոնԿլարկը տեղեկացրել էերկրիղեկավարին Լեռնային Ղարաբաղում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի եւ դրանց արդյունքների մասին: Քննարկվել են նաեւ հարցեր` կապված հանրապետության տարածքում ականապատված դաշտերի եւ չպայթած զինամթերքի վնասազերծմանն ուղղված "The HALO Trust"-ի հետագա գործունեության հետ:

Բակո Սահակյանըգոհունակությունէ հայտնելկազմակերպության աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ` միաժամանակ հաստատելով իշխանությունների պատրաստակամությունը Արցախում իրականացվող ծրագրին աջակցելու գործում, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---