Ադրբեջանը պետք է ազատվի միջնադարյան մտածելակերպից

Ադրբեջանը պետք է ազատվի միջնադարյան մտածելակերպից

PanARMENIAN.Net - Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները և ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից և գործելաոճից, այդ ժամանակ, Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այդ մասին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի վերջին հայտարարությունը:

"Համախագահներն առաջարկ ունեն, որի համաձայն ազատվում են Ադրբեջանի հինգ օկուպացված տարածքներն ու Լաչինի ճանապարհը, իսկ հետո Հայաստանը պաշտոնական Բաքվից ժամանակ կխնդրի Լաչինն ու Քելբաջարն ազատելու համար", հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Ազար Ազիմովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---