«Օրանժ Արմենիա»-ն մտադիր է համացանցը հասանելի դարձնել Հայաստանի բնակչության 93 տոկոսի համար

«Օրանժ Արմենիա»-ն մտադիր է համացանցը հասանելի դարձնել Հայաստանի բնակչության 93 տոկոսի համար

PanARMENIAN.Net - Մինչև ամառվա վերջ «Օրանժ Արմենիա» ընկերությունը մտադիր է համացանցը հասանելի դարձնել Հայաստանի բնակչության 93 տոկոսի համար: Այս մասին մայիսի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` ամփոփելով ընկերության վեցամսյա գործունեությունը:

Այսօր ընկերության բջջային կապը հասանելի է Հայաստանի բնակչության 83 տոկոսին: Տնօրենի խոսքերի համաձայն, ընկերության համար հաջորդ կարևոր ուղղությունը 3G+ թույլատրելի հնարավորության կրկնակի ավելացումն է մոտակա 2-3 շաբաթվա ընթացքում:

Այն բաժանորդների համար, ովքեր մինչև հունիսի 30-ը «Օրանժի» համացանցին կմիանան, ընկերությունն առաջարկում է լրացուցիչ ամենամսյա անվճար 1Gb թրաֆիկ, օգտվողները կարող են նաև իրենց մտերիմներից մեկին այդ բոնուսը նվիրել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---