Armenian Blog Feeds կայքը, որը ստեղծված է հայկական բլոգերի ոլորտը համակարգելու համար, ունի շուրջ 110 բլոգ 7 մայիսի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Armenian Blog Feeds կայքը, որը ստեղծված է հայկական բլոգոսֆերան համակարգելու համար, ունի շուրջ 110 բլոգ: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակ Վարդան Պապիկյանը, հայկական բլոգոերի ոլորտում քաղաքականացվածությունն աստիճանաբար նվազում է: «Մենք ցանկանում ենք, որպեսզի զվարճանքներից բացի ինտերնետը Հայաստանում օգտագործվի նաև որպես գիտելիքի աղբյուր, հենց այդ պատճառով մենք աջակցում ենք Հայաստանում թեմատիկ բլոգերի զարգացմանը»,- ասել է Վարդան Պապիկյանը: Նրա կարծիքով Հայաստանում կան 500 ակտիվ բլոգերներ: Այդպիսի կարծիք ունի նաև տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Իսկ համաձայն ոչ պաշտոնական մարդահամարի, որը Սամվել Մարտիրոսյանն արդեն 4-րդ անգամ անցկացնում է իր բլոգում, LiveJournal համակարգում հաշվվում են մոտ 190 հայ-բլոգերներ աշխարհի տարբեր անկյուններից: «Դա միայն այն բլոգերներն են, որոնք ցանկացել են ասել իրենց անունները, իսկ նրանք կազմում են LiveJournal համակարգի հայ-բլոգերների մոտ 10 տոկոսը»,- ասել է Մարտիրոսյանը: LiveJournal հարթակը մինչև վերջին ժամանակները հայ բլոգերների սիրված հարթակն էր, որտեղ համաձայն պաշտոնական վիճակագրության գրանցված է մոտ 300 մարդ Հայաստանից: Ս. Մարտիրոսյանի խոսքերով, այսօր Հայաստանում ավելի մեծ համբավ են վայելում Blogspot և Wordpress հարթակները: «Բլոգերի հաշվին այդ հարթակներում ավելի հեշտ է դրամ վաստակելը, նրանք ավելի լավ են ինդեքսավորվում, դրանց օգնությամբ ավելի հեշտ է դուրս գալ միջազգային լսարան»,- կարծում է Սամվել Մարտիրոսյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |