Հայաստան է ժամանում Կուբանի կազակական զորքերի պատվիրակությունը 8 մայիսի 2010 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսին Հայաստան կժամանի ՌԴ Կուբանի կազակական զորքերի պատվիրակությունը: PanARMENIAN.Net ին Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միության տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ այդ այցի նպատակն է հարգանքի տուրք մատուցել 19-րդ դարի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ընթացքում հայկական հողում զոհված կազակների հիշատակին: Բացի այդ, Կուբանի կազակները կմասնակցեն Հայ-կազակական բարեկամության ու համագործակցության միջազգային միավորման 10-ամյակի տոնակատարությանը: «Հայ-կազակական բարեկամության արմատները գնում են դեպի դարերի խորքը: Հազարավոր կազակներ զոհվել են Հայաստանի տարածքում տարբեր պատերազմների ժամանակ` օգնելով հայերին պաշտպանել իրենց սահմանները պարսիկներից ու թուրքերից: Հայերն իրենց հերթին պաշտպանել են Կուբանի հողը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մենք բարձր ենք գնահատում հայերի հետ բազմադարյան բարեկամությունն ու արժևորում ենք հիշատակի ավանդույթները», - նշել է Կուբանի կազակական զորքերի ատաման, կազակական գեներալ, ՌԴ Հարավային Դաշնային մարզի փոխմարզպետ Նիկոլայ Դոլուդան: Վերջերս Նովոռոսիյսկում իր գործունեությունն է սկսել Հայ-կազակական բարեկամության ու համագործակցության միջազգային միավորումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |